Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 1
A A
Սպորտ

Ռուս բռնցքամարտիկը ԱՄՆ-ում մրցամարտից հետո տեղափոխվել է հիվանդանոց

Ամերիկյան Օքսոն Հիլլ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ ռուսաստանցի Մաքսիմ Դադաշեւը ուղեղի ցնցում է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Պուերտոռիկացի Սուբրիել Մատիասի հետ մենամարտի 11-րդ ռաունդում ռուսական կողմի պահանջով ռինգի մրցավարը դադարեցրել է հանդիպումը, քանի որ ռուս բռնցքամարտիկի ինքնազգացողությունը վատացել է: Հանդերձարան գնալիս նա ընկել է հատակին:

Շտապօգնության մեքենայում Մաքսիմ Դադաշեւը մի պահ ուշագնաց է եղել: Հիվանդանոցում բժիշկները բռնցքամարտի մոտ ախտորոշել են ուղեղի այտուց: Նա անմիջապես վիրահատվել է:

28-ամյա Մաքսիմ Դադաշեւն առաջին անգամ է պարտություն կրել պրեֆեսիոնալ ռինգում: Մինչ այդ նա տարել էր 13 անընդմեջ հաղթանակ, այդ թվում 11-ը՝ նոկաուտով: Պուերտոռիկացի բռնցքամարտիկը 14-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել այդ մրցամարտում: