Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evrogavat
A A
Սպորտ

Ֆուտբոլի եվրագավաթներ. Հայաստանը վարկանիշով առաջին տասնյակում է

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումները:

Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի թիմերից միայն «Բանանցը» չկարողացավ հաղթահարել այդ արգելքը, իսկ ահա «Ալաշկերտն» ու «Փյունիկը» հաջողությամբ լուծեցին այդ խնդիրը:

Այդ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում միայն Կիպրոսից, Իսրայելից, Բուլղարիայից, Հունգարիայից եւ Շվեդիայից, որոնք ոչ մի թիմ չեն կորցրել այս փուլում: Որակավորման առաջին փուլում բոլորից շատ կորուստներ կրեցին Մոլդովան, Լիտվան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Ալբանիան, որոնց բոլոր երեք մասնակիցները դուրս մնացին մրցաշարից:

Հավելենք, որ Հայաստանի թիմերը եվրոգավաթների որակավորման առաջին փուլից հետո վաստակել են 1,125 վարկանիշային միավոր: Այդ ցուցանիշով մենք նույնպես առաջատար դիրքերում ենք՝ ետ մնալով միայն 7 երկրներից՝ Շոտլանդիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ղազախստանից, Սլովենիայից, Ռումինիայից եւ Հունգարիայից:

Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ալաշկերտից» ու «Փյունիկից» բացի հանդես կգա նաեւ «Արարատ-Արմենիան», որը չնայած չեմպիոնների լիգայի 1-ին փուլում զիջել է շվեդական ԱԻԿ-ին, սակայն նոր կանոնակարգով ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում:

Հուլիսի 23-ին «Արարատ-Արմենիան» կընդունի Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին», իսկ հուլիսի 25-ին «Ալաշկերտը» կհյուրընկալի ռումինական «Ստյաուային», իսկ «Փյունիկը»՝ չեխական «Յաբլոնեցին»: Խաղերի ժամերը դեռեւս հստակեցված չեն: