Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gines rekord
A A
Սպորտ

Ուրուգվայցի ֆուտբոլիստը թարմացրել է Գինեսի իր ռեկորդը

Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 42-ամյա Սեբաստիան Աբրեուն, դեռեւս չի պատրաստվում ավարտել ելույթները:

Օրերս վետերան ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ուրուգվայական «Բոստոն Ռիվեր» ակումբի հետ: Այդպիսով, նա իր կարիերայում հանդես է գալու թվով 30-րդ թիմում:

Նշենք, որ այդ ցուցանիշով Սեբաստիան Աբրեուն համարվում է Գինեսի ռեկորդակիր: Նախկին ռեկորդը պատկանում էր գերմանացի դարպասապահ Լուց Պֆանենշտիլին, որը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել 25 թիմում: Սակայն, վերջինիս պատկանում է Գինեսի մեկ այլ ռեկորդը. նա միակ ֆուտբոլիստն է, ով խաղացել է 5 աշխարհամասերի երկրների առաջնություններում: