Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis rekord
A A
Սպորտ

Սան Մարինոյի թենիսիստը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Սան Մարինոն ներկայացնող թենիսիստ Դոմենիկո Վիչինին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ Դեւիսի գավաթի խաղարկությունում դառնալով հաղթանակ տոնած ամենատարեց մարզիկը:

Սույն մրցաշարի 4-րդ դիվիզիոնի Եվրո-աֆրիկական գոտու խաղում նա առավելության է հասել Կոսովոյի հավաքականի անդամ Գենեց Սելիտուի նկատմամբ: Այդ պահին Դոմենիկո Վիչինին եղել է 47 տարեկան 318 օրական: Դա համշխարհային նոր ռեկորդ է:

Ի դեպ, Սան Մարինոն ներկայացնող մարզիկը թենիս խաղում է 1993 թավականից, իսկ ահա նրա վերջին մրցակիցն այդ ժամանակ դեռ ծնված չի եղել (1998թ):

Հավելենք, որ Դեւիսի գավաթի խաղարկությանը հանդես եկող Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հանղթանակն է տոնել իր ենթախմբում՝ 3:0 հաշվով ջախջախելով Ալբանիայի թիմին: Այսօր մեր թենիսիստները կմրցեն Իսլանդիայի ընտրանու հետ: