Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» պարտվեց ԱԻԿ-ին եւ լքեց չեմպիոնների լիգան

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պարտվեց շվեդական ԱԻԿ-ին եւ դուրս մնաց մրցաշարից:

Ստոկհոլմում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: Երկրորդ կեսի առաջին քառորդ ժամում տանտերերը երեք գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան:

«Արարատ-Արմենիան» արդեն պետք է երկու պատասխան գոլ խփեր, որպեսզի մտներ հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում այն հաղթել էր 2:1 հաշվով: Ավաղ, մնացած կես ժամում մեր ֆուտբոլիստները կարողացան միայն «թրջել» հաշիվը՝ 1:3:

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» մեկ գնդակի տարբերությամբ զիջեց փորձառու մրցակցին եւ դուրս մնաց չեմպիոնների լիգայից: Սակայն, մեր թիմը ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի 2-րդ փուլում, որտեղ լավ շանսեր ունի հաղթահարելու այդ արգելքը, քանի որ հանդիպելու է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ» սիրողական թիմի հետ: Խաղերը տեղի կունենան հուլիսի 25-ին եւ օգոստոսի 1-ին: