Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess grand prix
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանին հաղթած Յույ Յանյին նույնպես դուրս մնաց ՖԻԴԵ-ի Գրան Պրիից

Ռիգայում շարունակվող ՖՒԴԵ-ի Գրան Պրիի 2-րդ փուլում այսօր հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները:

Առաջինն այդ իրավունքը նվաճել էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե Լագրավը, որը քառորդ եզարփակիչի հիմնական փուլում 1,5:0,5 հաշվով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովին:

Մյուս երեք զույգերի հաղթողները որոշվեցին թայ-բրեյքում: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ չինացի Յույ Յանյիի նկատմամբ, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել մեր շախմատիստ Լեւոն Արոնյանին:

Ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը նույն հաշվով պարտության մատնեց լեհ գրոսմայստեր Յան-Կրիշտոֆ Դուդային: Ամերիկացի Վեսլի Սոն երկարատեւ եւ լարված պայքարից հետո ի վերջո կարողացավ կոտրել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի դիմադրությունը՝ 4,5:3,5:

Կիսաեզրափակիչ փուլի պարտիաները կկայանան հուլիսի 18-20-ը: Մաքսիմ Վաշյե Լագրավը կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկի, իսկ Վեսլի Սոն՝ Շահրիյար Մամեդյարովի հետ: