Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սուսերամարտիկ Էդուարդ Հովիկյանը իր խմբում գրավեց վերջին տեղը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է սուսերամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանից այդ մրցումներին մասնակցում է միայն Էդուարդ Հովիկյանը: Նա առաջինն իր ուժերը փորձեց խոցասուսեր մրցաձեւում:

Խմբային փուլում մեր մարզիկը հաղթեց միայն Ղրղըզստանի ներկայացուցչին, իսկ ահա Վենեսուելայի, Իսրայելի, Ղազախստանի, Շվեյցարիայի եւ Կամերունի պատվիրակներին պարտվեց: Նա ի վերջո զբաղեցրեց վերջին՝ 7-րդ տեղը, քանի որ մրցակիցները տոնեցին երկու եւ ավելի հաղթանակներ: