A
A
Քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։
Զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։
Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարևոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը։