Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բանանցը» Սերբիայում պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի 2019թ առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Բանանցը» Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղում խոշոր հաշվով պարտվեց Սերբիայի «Չուկարիչկի» թիմին:

Բելգրադում կայացած հանդիպման 43-րդ րոպեին տանտերերի հարձակվող Սլոբոդան Տեդիչը հաշվենկատ  հարվածով գրավեց մեր թիմի դարպասը:

Երկրորդ խաղակեսի 80-րդ րոպեին Ստեֆան Կովաչը կրկնապատկեց հաշիվը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին նույն Տեդիչը եռապատկեց այն: Այդպիսով, «Բանանցը» 0:3 հաշվով պարտություն կրեց եւ բավական բարդացրեց հաջորդ փուլ մտնելու իր շանսերը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին, Երեւանում, որտեղ տանտերերին ձեռք կտա միայն 4:0 եւ ավելի խոշոր հաշվով հաղթանակը: