«Շիրակ»-ը մեկնել է Ռուսաստան
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան Գյումրու «Շիրակ» ֆուտբոլի թիմը մեկնել է Կրիմսկ, Ռուսաստան, որտեղ կանցկացնի ուսհավաք։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գյումրեցի ֆուտբոլիստները մինչեւ հուլիսի 25-ը հանգրվանելու են տեղի «Գիգանտ» սպորտային համալիրում: Թիմի կազմում հավաքին են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ՝ Վսևոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան:
Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Բոգդան Միլիչիչ, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան,Արթուր Ամիրյան, Հակոբ Վարդանյան, Սերյոժա Ուռուշանյան, Վարդան Շախբազյան:
Կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան, Ռուդիկ Մկրտչյան, Լևոն Դարբինյան, Արման Ասլանյան, Առլեն Ծատուրյան, Ալբերտ Դարբինյան, Էդգար Մալաքյան:
Հարձակվողներ՝ Մուսա Բակայոկո, Արամ Մուրադյան, Մորի Կոնե, Արտեմ Գևորգյան:
Ռաֆիկ Միսակյանը հավաքին չի մասկանցի, քանի որ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: