Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» հետ մեկնել է Լոս Անջելես
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նախապատրաստվելով գալիք առաջնությանը, մրցաշրջագայությամբ հանդես կգա ԱՄՆ-ում:
Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, Միացյալ Նահանգներ կմեկնեն 29 ֆուտբոլիստ, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, որը, ինչպես հայտնի է, վերջերս է ամուսնացել (դեռ չի լրացել մեղրամիսը):
Ամերիկյան շրջագայության ընթացքում «Արսենալը» կանցկացնի 4 ընկերական հանդիպում: Նախ, հուլիսի 15-ին Դենվերում արսենալցիները կհանդիպեն «Կոլորադո Ռապիդսի» հետ: Երեք օր անց, Լոս Անջելեսում, նրանք կմրցեն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ: Հաջորդ մրցակիցը կլինի իտալական «Ֆիորենտինան», որի հետ խաղը կկայանա Չարլոտում, հուլիսի 21-ին: Մրցաշրջագայությունը «Արսենալը» կավարտի հուլիսի 24-ին, Վաշինգտոնում, Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումով: