Ֆուտբոլի Եվրոպայի լիգա. «Փյունիկն» ու «Ալաշկերտը» ֆավորիտներ են, «Բանանցը»՝ ոչ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլային թիմերը Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի շրջանակում այսօր կանցկացնեն առաջին հանդիպումները:
Նախ Երեւանի «Փյունիկը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի «Շկուպի» թիմին: Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են փյունիկցիներին, որոնք հաղթանակը գնահատել են 1,55 գործակից՝ մակեդոնացիներինը՝ 6,00:
Վերը նշված խաղի ավարտից 15 րոպե առաջ Հայաստանի 2019թ գավաթակիր «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալի հյուսիսմակեդոնական մեկ այլ թիմի՝ «Մակեդոնիա ԳՊ»-ին: Այս զույգի ֆավորիտ կրկին հայկական թիմն է համարվում. 1,85 գործակից՝ ընդդեմ 4,00-ի:
Մեր երրորդ ներկայացուցիչն այս մրցաշարում՝ Երեւանի «Բանանցը», ժամը 22:30-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կհանդիպի տեղի «Չուկարիչկի» թիմի հետ: Այստեղ բուքմեյքերները բացահայտ առավելություն տալիս են դաշտի տերերին՝ 1,30 գործակից հաղթանակի, 11,00՝ պարտության համար: