Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hff mrcavar
A A
Սպորտ

Միխալ Լիստկևիչը կփոխարինի ՀՖՖ Մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանին

Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

1973թ Լիստկևիչը սկսել է զբաղվել մրցավարությամբ: Սկսած 1983թ նա սպասարկել է միջազգային խաղեր, մասնավորապես՝ աշխարհի 1990թ առաջնության, այդ թվում  եզրափակիչ (մրցավարի օգնական), Եվրո-1988-ի և 1988թ Օլիմպիական խաղերի հանդիպումները:

Միխալ Լիստկևիչը 1999-2008 թթ զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է:

ՀՖՖ Մրցավարական բաժնի նախկին պետ Կարեն Նալբանդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն: