Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+usanox xaxer
A A
Սպորտ

Ուսանողական խաղեր. թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը՝ բրոնզե մեդալակիր

Նեապոլում ընթացող 30-րդ ամառային համաշխարհային Ուսանողական խաղերում՝ Ունիվերսիադայում, Հայաստանի թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը 2-րդ մեդալը նվաճեց մեր հանրապետության համար:

68 կգ քաշային մեր մարզիկը վստահ մեկնարկեց մրցաշարը, երեք հաղթանակ տարավ եւ մտավ կիսաեզրափակիչ փուլ: Այստեղ նա մրցեց Բելգիայի պատվիրակ Սի Մոհամեդ Կեդբիի հետ եւ պարտություն կրեց: Այդպիսով՝ Սերգեյ Վարդազարյանը 2 -րդ անգամ անընդմեջ դարձավ Ունիվեսիադայի բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ Նեապոլում մինչ այդ ոսկե մեդալ էր նվաճել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: 

Այսօր պայքարի դուրս կգան մեր 74 կգ քաշային թաեքվոնդոյիստ Սերգեյ Ավանեսովը եւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը, որը 16,27մ արդյունքով ընդգրկվել է 12 ուժեղագույնների շարքում եւ եզրափակիչում կպայքարի մեդալների համար: