Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aik norling 9,07,
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան», իրոք, լուրջ մրցակից դուրս եկավ. Ռիչարդ Նորլինգ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ խաղից հետո շվեդական թիմի գլխավոր մարզիչ Ռիկարդ Նորլինգն այսպես մեկնաբանեց իր սաների կրած պարտությունը:

«Արարատ-Արմենիան», իրոք, լուրջ մրցակից դուրս եկավ: Մենք չէինք թերագնահատել հակառակորդին, պարզապես խաղասկզբում շատ կարճ ժամանակում գոլ բաց թողեցինք եւ կարմիր քարտ ստացանք: Բնականաբար, չեմպիոնների լիգայում դժվար է խաղալ 10 հոգով, սակայն իմ ֆուտբոլիստները մնացած ժամանակաում շատ կազմակերպված գործեցին, հակառակ դեպքում ավելի շատ գոլեր բաց կթողնեինք եւ մեծ հաշվով պարտություն կկրեինք: Կարեւորն այն է, որ դեռ պատասխան խաղ կա, եւ մենք հնարավորություն ունենք շտկելու վիճակը», - ասաց շվեդների 48-ամյա մարզիչը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 16-ին, Ստոկհոլմում: