Բացել լրահոսը Փակել լրահոսը
fff
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց շվեդական ԱԻԿ թիմին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում 2:1 հաշվով հաղթեց շվեդական ԱԻԿ-ին:

Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Մեր կազմից դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը:

Հյուրերը խաղի հիմնական մասն ացնկացրեցին 10 ֆուտբոլիստով, քանի որ հանդիպման 13-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպանը: