Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kadimyan
A A
Սպորտ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Գեղամ Կադիմյանի հետ

Երեւանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

«Փյունիկի» ֆուտբոլի սան հանդիսացող խաղացողն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Գովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»: 26-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Կիեւի «Արսենալն» էր:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում նա դարձել է 2 գոլի հեղինակ: