Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Ուսանողական խաղեր. Լեւոն Աղասյանը մտել է եզրափակիչ փուլ

Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լեւոն Աղասյանը մտել է Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերի եզրափակիչ փուլ:

Այսօր կայացած որակավորման մրցումներում մեր աթլետը ցույց է տվել 16.27մ արդյունք եւ ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 4-րդ անցումային տեղը եւ մտել եզրափակիչ փուլը, որը տեղի կունենա հուլիսի 10-ին։ Առաջին տեղը զբաղեցրել է բրազիլացի Ալեշանդրո Մելոն, որը ցատկել է 16.45 մետր: