Բացել լրահոսը Փակել լրահոսը
66178518_2440895422806910_742275201785397248_n
A A
Սպորտ

Ավտովթարի հետեւանքով մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։

«Հերթական բոթը...

Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։ 

Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»,- գրել է նա։