Աղբը ժամանակին չհեռացնելու դեպքում սպառողը կարող է դիմել դատարան. Կարեն Չիլինգարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱղբահանության խնդիրներն առաջացել են դեռևս 2011 թվականին, երբ ԱԺ-ում աղբահանության մասին օրենքում սպառողը ուներ միայն պարտականություններ, բայց չուներ ոչ մի իրավունք, նշում է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։
2002 թվականից կա Կառավարության որոշում, որտեղ նշված է, որ օդի մինչև +5 աստիճանի դեպքում 3 օրը մեկ պետք է աղբահանություն իրականացվի, իսկ +5-ից բարձրի դեպքում առնվազն օրը մեկ անգամ պետք է հեռացնեն աղբը։
«Իսկ մեզ մոտ նույնիսկ շաբաթը մեկ անգամ չեն հեռացնում, և աղբը ժամանակին չհեռացնելու համար սպառողը կարող է դիմել դատարան և պահանջել փոխհատուցում»։
Կարեն Չիլինգարյանը սխալ է համարում նաև աղբահանության ծառայության վճարման համար մշակված կարգը։ Քաղաքացին աղբի գումարը քաղաքապետարնում չմուծելու դեպքում պետք է միջնորդավճար մուծի, մինչդեռ քաղաքապետարանում միշտ առկա հերթերը թույլ չեն տալիս ժամանակին վճարումներ կատարել։ Իսկ ուշացումների դեպքում առկա են բազմաթիվ տույժ-տուգանքներ։
«Ճիշտ չէ, երբ սպառողը պարտավորվում է վճարել աղբահանության համար՝ անկախ ծառայության որակից, իսկ վատ ծառայության դիմաց փոխհատուցման հնարավորություն չունի»։
Թերապևտ Լամարա Մանուկյանին մտահոգում է այն հանգամանքը, որ աղբը հիմնականում գտնվում է շենքերի բակում, որտեղ խաղում են երեխաները, ինչը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ։
Մասնագետը նաև նշում է, որ աղբի գարշահոտությունից տուժողները հիմնականում շնչառական խնդիրներ ունեցող անձինք են, որոնց մոտ սրվում են ասթման, քրոնիկ թոքային հիվանդությունները և ալերգիաները։