Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բրազիլիայի հավաքականը 9-րդ անգամ դարձավ Ամերիկայի գավաթակիր (տեսանյութ)

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի հաղթանակով ավարտվեց Ամերիկայի գավաթի 2019թ խաղարկությունը:

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում դաշտի տերերը 3:1 հաշվով վստահ հաղթեցին Պերուի ազգային թիմին, չնայած 70-րդ րոպեից հանդես են եկել 10 խաղացողով (երկրորդ դեղին քարտ ստանալու համար դաշտից հեռացվել է Ժեզուսը):

Ինչպես նշում են վիճակագիրները, Բրազիլիայի հավաքականն իր պատմության մեջ 9-րդ անգամ է նվաճել Ամերիկայի գավաթը: Այդ ցուցանիշով բրազիլացիները բավականին հետ են մնում իրենց հարեւան ուրուգվայցիներից (15 տիտղոս) եւ արգենտինացիներից (14): Ի դեպ, Բրազիլիայի հավաքականը հաղթել է բոլոր այն 5 խաղարկություններում, որտեղ հանդես է եկել դաշտի տիրոջ կարգավիճակով:

Ամերիկայի գավաթի հաջորդ խաղարկությունը տեղի կունենա 2020 թվականին, Կոլումբիայում ու Արգենտինայում համատեղ: