Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan(2)
A A
Սպորտ

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը մնաց 3-րդ հորիզոնականում (տեսանյութ)

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն ոչ-ոքի ավարտեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի վերջին՝ 11-րդ տուրի պարտիան:

Մեր շախմատիստը սպիտակներով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վեսլի Սոյի հետ։ Պարտիան ավարտվեց 44-րդ քայլին։ Կողմերը երկարատեւ պայքարից հետո հաշտություն կնքեցին:

Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ մնաց 3-րդ հորիզոնականում: Մրցաշարի հաղթող  դարձավ 8 միավոր վաստակած աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Երկրորդ տեղը զբաղեցրած Վեսլի Սոյին նրանից հետ մնաց 1 միավորով: