Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ազնավուրի հրապարակի պատվո աստղերը ավելացան ևս երեքով

Մինչ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողակարգը, որը կսկսվի այսօր՝ 17.30-ին և կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ անվանի կինոգործիչներ՝ Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով պատվո աստղերի բացման հանդիսավոր արարողությունը: