Բացել լրահոսը Փակել լրահոսը
66185439_1333869553446040_7550239794094145536_n
A A
Հասարակություն

«Ժպտա Հայաստան». անվճար բուժօգնություն՝ անապահովներին (տեսանյութ)

«Ժպտա Հայաստան». սա ատամնաբույժ Էդվին Ռոստամի երազանքն է: Բժիշկը խոստովանում է, որ մարդկանց օգնելու ցանկություն վաղուց է ունեցել, սակայն դա իրագործելու առիթ դարձել է թավշյա հեղափոխության ժամանակ իր աղջկա հետ տեղի ունեցած դեպքը։

Արձակված լուսաձայնային նռնակներից աղջկա՝ Իլենի շրթունքը վնասվել է։ Ամբողջ աշխարհի հայերի արձագանքն ու հոգատարությունը զարմացրել  են բժշկին, եւ դրանից հետո նա որոշել է անվճար սպասարկել անապահով և հաշմանդամության խնդիր ունեցող անձանց։

 «Եթե յուրաքանչյուրս, մեր ուժերի վրա հենվելով, մի քանիսին վերցնենք մեր ծառայության ներքո և մեր հնարավորության սահմանում անենք, եթե շաբաթը մեկ հոգու հանձն առնենք, ամիսը դառնում է 4 հոգի, և եթե Հայաստանում գործող 3000 ատամնաբույժ շաբաթը մեկ հոգու սպասարկի, ամիսը դառնում է 12000 հոգի, տարին՝ 150 հազար հոգի։ 5 տարվա կտրվածքով, որը ես նախատեսել եմ, որ լինի, մոտ 750 հազար բնակիչ կօգտվի ծառայություններից»,- ասում է նա

Բժիշկը, Արաբկիր վարչական շրջանից վերցնելով անապահով անձանց ցուցակները, անցել է գործի։ Յուրաքանչյուր հինգշաբթի բժիշկը սպասարկում է 10 անձի, որոշված է՝ ամեն  ամիս պետք է սպասարկվի 40 հոգի։ Այս պահին նախաձեռնությանը միացել է ևս երեք ատամնաբուժարան։

Անվճար ծառայությունները ներառում են ատամների և ատամնաքարերի հեռացում, ներվի բուժում և հեռացում, պրոթեզավորումը, ախտորոշում։ Բժիշկը վստահ է՝ բարի գործը կարող է «վարակել» նաև մյուսներին։ Նա նշում է՝ ծառայություններից միայն պետք է օգտվեն խիստ անապահով անձինք։