A
A
Արցախցիները նստացույց են սկսել՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 29-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Ազատության հրապարակում անցկացրել է հանրահավաք և ներկայացրել 12 կետանոց պահանջագիր՝ հասցեագրված Հայաստանի կառավարությանը։
Նրանք պահանջում են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցը պահել կառավարության և միջազգային կառույցների օրակարգում, ապահովել արժանապատիվ կյանքի պայմաններ, դադարեցնել ատելության քարոզը և աջակցել գերիների վերադարձին։
Հանրահավաքից հետո տեղադրվել են վրաններ՝ նստացույց սկսելու նպատակով։ Խորհուրդը կառավարությանը մեկշաբաթյա ժամկետ է տվել արձագանքելու իրենց պահանջներին։
Հանրահավաքը անցել է խաղաղ՝ առանց միջադեպերի։