Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել. Սարիկ Մինասյան (տեսանյութ)

Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրու: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը:

«Գյումրեցին իր քվեն հստակ տալու է մեր երեխաների համար, ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար հարեմաշխ քաղաք ունենալու համար: Գյումրեցիները շատ գիտակից են իրենց ընտրությունը այսօր կկատարեն, վաղը բոլորդ կհամոզվեք: Աստված բոլորիս օգնական»,-ասաց նա՝ հավելելով, որ իր շանսերը բարձր է գնահատում: