
A
A
Ավագանու մանդատս չեմ դնելու. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇատ ակտիվ մասնակցություն ենք սպասում, տրամադրությունս բարձր է: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը: Նա քվեարկել է 31/64 ընտրատեղամասում:
Նա հայտարարեց, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Մխիթարյանն ասաց, որ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է. «Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է, ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գան ընտրության: Բարձր մասնակցության դեպքում ոչ մի վարչական ռեսուրս»,- ասաց նա։