Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20250330_134236
A A
Պաշտոնական

Արցախցի մայրիկները լվացք փռելու ակցիա են իրականացրել կառավարական ամառանոցի դիմաց

Արցախցի մայրիկները լվացք փռելու ակցիա են իրականացրել կառավարական ամառանոցի դիմաց՝ պահանջելով լուծումներ տալ իրենց հիմնախնդիրներին ։

Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ նախաձեռնությամբ՝ մարտի 30-ին մի խումբ կանայք ու երեխաներ ակցիա են իրականացրել կառավարական ամառանոցի դիմաց։

Ակցիայի շրջանակներում կանայք լվացք փռեցին կառավարական ամառանոցի դիմաց։ Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Աբրահամյանի մեկնաբանությամբ` միջոցառման նպատակն է ցույց տալ, թե ինչ վիճակում են հայտնվելու Արցախից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր ընտանիքները ՀՀ կառավարության բնակվարձի (40+10հազար դրամ) աջակցության ծրագրի դադարեցման հետևանքով՝ հայտնվելով փողոցում։

«Մեր ձայնը պետք է լսելի լինի և ողջամիտ ժամկետներում հստակ լուծում ստանա: Սա ոչ այլ ինչ է, քան հարկադիր արտագաղթի ծրագիր»,- նշել է կազմակերպիչներից Լիլիթ Պետրոսյանը։