Բացել լրահոսը Փակել լրահոսը
news_4827_4170722894
A A
Պաշտոնական

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

· 7 անշարժ գույք Երևանում և Գեղարքունիքի մարզում.

· 1 անշարժ գույքի շուկայական արժեք.

· 1 իրավաբանական անձում մասնակցություն.

· 10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

· 36 միլիոն 808 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

 

Հանրային կապերի բաժին