Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hnarq 2.07.
A A
Սպորտ

Հայազգի մարզիկը «թասիբի» է գցել անվանի Մաք-Գրեգորին ու հանրահայտ Ստետհեմին (տեսանյութ)

Ղազախստանը ներկայացնող խառը մենամարտերի մարզիկ Կարեն Փաշիկյանը ուշագրավ հնարք է ցուցադրել իր անձնական էջում՝ առաջարկելով հանրահռչակ մարզիկներին կրկնօրինակել այն: Հայազգի մարտիկը ոտքի շրջադարձ հարվածով բացել է հանքային ջրի շշի խցանը:

Այդ տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերում: Առաջինը արձագանքել է թեքվանդոյի աշխարհի չեմպիոն Ալ-Ֆարալդ Դավլետչին: Այնուհետեւ, մրցույթին մասնակցել է խառը մենամարտերի անվանի մարզիկ, իռլանդացի Քոնոր Մաք-Գրեգորը:

Գայթակղությանը չի դիմացել նաեւ բրիտանացի հանրահայտ դերասան Ջեյսոն Ստետհեմը, որը հնարքը կատարելուց հետո առաջարկել է այն կրկնել կինոռեժիսոր Գայ Ռիչիին: Իսկ ահա ԽՄ-ի վետերան Կանգ Լին մեկ հարվածով կարողացել է բացել երեք շշի խցան:

Այնպես որ, ոտքով շշի խցան բացելու սիրահարների թիվը գնալով ավելանում է:

 

<iframe width="684" height="385" src="https://www.youtube.com/embed/iyqhmodEBtQ" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>