Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport.02_04_46_01.Still035
A A
Մշակույթ

Երբ միաձուլվում են գերմանական հավասարակշությունը և բրազիլական կրքոտությունը (տեսանյութ)

Թավջութակ և կիթառ: Գերմանական հավասարակշություն և բրազիլական կրքոտություն: Առաջին հայացքից երաժշտական գործիքների ու մարդկային խառնվածքների հակադրություն, որ տաղանդի դեպքում կարող է վերածվել նրբաճաշակ հարմոնիայի։

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Բյուրականի արվեստի ակադեմիայում և Վանաձորում դուետով ելույթ ունեցան անվանի բրազիլացի թավջութակահար Մաթիաս դե Օլիվերա Պինտոն և գերմանացի հայտնի կիթառահար Ռեինբերտ Էվերսը:

Երաժիշտները անցկացրեցին նաև վարպետության դաս:   Կիթառահարը նշեց, որ հայ պատանի կիթառահարները շատ շնորհալի են: Կցանկանար ավելի մանրամասն դասընթաց անցկացնել նրանց համար, սակայն, ցավոք ժամանակի սղության պատճառով հնարավոր չէր:

Մանրամասն՝ տեսանյութում