«Մեսիին անհնար է չեզոքացնել». Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղից առաջ նշել է, թե ինչպես կարելի է խաղալ Արգենտինայի ընտրանու, մասնավորապես՝ Լիոնել Մեսիի դեմ:
«Արգենտինայի ընտրանին միայն անհատների հավաքածու չէ: Այն բավականին առաջադիմել է որպես թիմ: Ուժեղ ֆուտբոլիստների ներկայությունը նրան նաեւ որակ է բերում: Ինչ վերաբերում է Մեսիին, ապա անհնար է չեզոքացնել նրան: Մենք կարող ենք միայն թուլացնել նրա ազդեցությունը հանդիպման ելքի վրա: Միաժամանակ, հնարավոր չէ չեզոքացնել նաեւ իմ որոշ խաղացողներին՝ Կոուտինյոյին, Վիլիանին, Ֆիրմինոյին եւ Ներեսին», - հայտարարել է բրազիլացի մասնագետը:
Նշենք, որ Ամերիկայի գավաթի Բրազիլիա – Արգենտինա կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին, Երեւանի ժամանակով 4:30-ին: Կիսաեզրափակիչ մյուս խաղում միմյանց հետ կհանդիպեն Չիլիի եւ Պերուի հավաքականները: