«Արարատ-Արմենիան» 80 տոմս է տրամադրել ԱԻԿ-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 9-ին ՀՖՖ Ակադեմիայի մարզադաշտում կայանալիք «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղի մուտքը տոմսերով կլինի: Այդ մասին հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է: Ֆուտբոլասերները տոմսեր կարող են ձեռք բերել ՀՖՖ Ակադեմիայի գլխավոր մասնաշենքի մուտքի հարեւանությամբ գտնվող տոմսարկղում, ինչպես նաեւ «Տաշիր» առեւտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «Արարատ-Արմենիայի» նորաբաց վաճառակետում: Տոմսերի վաճառքը կսկսի այսօր՝ հուլիսի 2-ին:
ԱԻԿ-ը նույնպես հայտարարել է այդ հանդիպման տոմսերի վաճառքի մասին: Ինչպես տեղեկացնում շվեդական ակումբի պաշտոնական կայքը, «Արարատ-Արմենիան» ԱԻԿ-ին հատկացրել է 80 տոմս, որոնք տեղի երկրպագուները կարող են ձեռք բերել հուլիսի 5-6-ին, ակումբի մասնագիտացված խանութում:
Նշենք, որ «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին: