Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+vahanyan
A A
Սպորտ

Ռաֆայել Վահանյանը՝ «Աշխարհի լեգենդներ» մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Հայաստանի շախմատիստ Ռաֆայել Վահանյանը գերազանց հանդես եկավ Կատալոնիայի Պլախա Դե Արո ծովափնյա քաղաքում կայացած «Աշխարհի լեգենդներ» մրցաշարերում:

Աշխարհի 12-րդ չեմպիոն, 68-ամյա Անատոլի Կարպովը, ուկրաինացի 67-ամյա Օլեգ Ռոմանիշինը եւ սերբ գրոսմայտեր, 69-ամյա Լյուբոմիր Լյուբոեւիչը մեր հայրենակցի հետ նախ մրցեցին արագ շախմատում: Ռաֆայել Վահանյանը, 12 հնարավորից վաստակելով 8 միավոր (հաղթանակի համար տրվում էր 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր), վստահ զբաղեցրեց 1-ին տեղը եւ հռչակվեց հաղթող:

Կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցեցին երեք շախմատիստ (Լյուբոմիր Լյուբոեւիչը հիվանդության պատճառով բաց թողեց այն): Ութ հնարավորից վաստակելով 6 միավոր՝ Ռաֆայել Վահանյանը կրկին գրավեց առաջին տեղը՝ կես բալով առաջ անցնելով Անատոլի Կարպովից: