Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 1.07.
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը Զագրեբում հաղթեց Սերգեյ Կարյակինին

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Զագրեբում տեղի ունեցող Grand Chess Tour-ի երկրորդ փուլում:

Այսօր կայացած 6-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։ Պարտիան ավարտվեց 55-րդ քայլին։

Լեւոն Արոնյանն այս հաղթանակից հետո վաստակեց 3,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար եռյակին՝ Մագնուս Կառլսենին, Յան Նեպոմնյաշչուն եւ Վեսլի Սոին, որոնք 4-ական միավոր ունեն:

Հաջորդ՝ 7-րդ տուրը, տեղի կունենա հուլիսի 3-ին: Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը 2 միավորով զբաղեցնում է վերջին՝ 12-րդ տեղը: