Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը հաղթել է Ուիմբլդոնի մեկնարկային խաղում

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի մեկնարկային խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թնիսիստ Կարեն Խաչանովը մեծ դժվարությամբ հաղթել է առաջին մրցակցին, հարավկորեացի Կվոն Սոն Ու-ին:

Հանդիպումը տեւել է 3 ժամ 10 րոպե: Կարեն Խաչանովը հաղթել է 3:1 ընդհանուր հաշվով: Հայազգի թենիսիստը 18 անգամ սխալվել է մատուցման ժամանակ, այդ թվում 6 դեպքում՝ կրկնակի անգամ:

Երկրորդ փուլում Կարեն Խաչանովը կմրցի իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ, որը երեք սեթում պայքարից դուրս է բերել ամերիկացի Մարկոս Գիրոնին: