A
A
Մարգարիտա Գասպարյանը հաղթեց Ուիմբլդոնի առաջին խաղում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսատանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը վստահորեն հաղթահարեց Ուիմբլդոնում այսօր մեկնարկած թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին փուլը:
Մեր հայրենակիցը մրցաշարը սկսեց գերմանացի Աննա-Լենա Ֆրիդզամի հետ մրցավեճով: Հանդիպումը տեւեց 1 ժամ 16 րոպե: Մարգարիտա Գասպարյանը հաղթեց 2:0 հաշվով եւ մտավ 2-րդ փուլ:
Նրա հաջորդ մրցակիցը կլինի 8-րդ համարի տակ հանդես եկող ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան, որն այսօր 2:0 հաշվով պարտության մատնեց Ավստրալիան ներկայացնող Դարյա Գավրիլովային: