11 մեդալ` 5 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ. Հայաստանի մարզիկների մեդալային փայլը` Եվրոպական խաղերում
Աջակցիր «Ա1+»-ինՄինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ,հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 37 մարզիկներ 9 մարզաձևերում: Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդթվում` 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:
Մասնավորապես ոսկե մեդալ են նվաճել`
Տիգրան Կիրակոսյանը (սամբո),
Արթուր Հովհաննիսյանը (բռնցքամարտ ),
Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ),
Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ),
Արթուր Դավթյանը (մարմնամարզություն),
արծաթե մեդալ`
Կարապետ Չալյանը (ըմբշամարտ),
Վահագն Դավթյանը (մարմնամարզություն),
Դավիթ Գրիգորյանը (սամբո)
բրոնզե մեդալ`
Արսեն Ղազարյանը (սամբո),
Գոռ Ներսեսյանը (բռնցքամարտ),
Կարեն Տոնականյանը (բռնցքամարտ):
Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 11-րդտեղը: Մինսկի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած փակմանհանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակությանդրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է եղել, որը դարձել է Եվրոպական խաղերի չեմպիոն 64 կգ քաշային կարգում:
Փակման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ ԱրմենՍարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահՎլադիմիր Լուկաշենկոն: