Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia 3
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցը՝ ԱԻԿ-ը, զայրացած է

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում Երեւանի «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակցին՝ Ստոկհոլմի ԱԻԿ-ին, լրջորեն զայրացրել են Շվեդիայում:

Գործող չեմպիոնը երկրի ֆուտբոլի առաջնության հերթական՝ 14-րդ տուրի կենտրոնական խաղում, սեփական դաշտում ընդունել է առաջատար «Մալմյոյին»: Դաշտի տերերը հանդիպման 75-րդ րոպեին չնայած գրավել են մրցակցի դարպասը, սակայն մրցավարները չեն արձանագրել այն: Արդյունքում, խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը ԱԻԿ-ին զրկել է առաջատարի հետ եղած 6 միավորի տարբերությունը կրճատելուց: Տանտերերի թիմի ավագ Սեբաստյան Լարսոնն ու գլխավոր մարզիչ Ռիկարդ Նորլինգը խաղից հետո հայտարարել են, որ գոլի պահին խաղից դուրս վիճակ չի եղել:

Ի դեպ, ԱԻԿ-ը սեփական դաշտում արդեն գոլ չի խփում երկրորդ անընդմեջ խաղում: Զարմանալի չէ, որ թիմն այժմ կորցրած միավորներով հետ է մնում ոչ միայն առաջատար «Մալմյոյից», այլեւ 3-5-րդ տեղերում գտնվող թիմերից՝ «Յուրգորդենից», «Գյոթեբորգից» ու «Հակենից»:

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ առաջին դիմակայությունը տեղի կունենա հուլիսի 9-ին, ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: