Լեւոն Արոնյանը հաշտություն կնքեց ադրբեջանցի գրոսմայստերի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԼեւոն Արոնյանը հինգերորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում:
Այսօր կայացած 5-րդ տուրում նա սեւերով հանդիպեց Շահրիյար Մամեդյարովի հետ: Մեր շախմատիստը միջնախաղում չնայած զոհաբերեց թագուհուն, սակայն դիրքային մեծ առավելություն ստացավ:
Թվում էր, որ Լեւոն Արոնյանն այս անգամ ձեռքից բաց չի թողնի հաղթանակը, սակայն վերջնախաղում նա հայտնվեց ցայտնոտում եւ սխալ թույլ տվեց: Սպիտակներին հաջողվեց կոտրել սեւերի գրոհների թափը եւ հավասարեցնել դիրքը: Արդյեւնքում, 39-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին:
Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատարներին՝ Յան Նեպոմնյաշչուն ու Մագնուս Կառլսենին, որոնք իրենց ակտիվում այժմ ունեն 3,5 եւ 3 միավոր:
Վաղը կայանալիք 6-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, որը նույնպես 2,5 միավոր է վաստակել: