Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+davtjan artur 30.06.(1)
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Արթուր Դավթյանը չեմպիոն, Վահագն Դավթյանը՝ փոխչեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերում մեր մարզիկներից վերջինը ելույթ ունեցան մարմնամարզիկները։

Վահագն Դավթյանը օղակներ վարժության եզրափակիչում գրանցելով 14.766 արդյունք, զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի։ Նա հետ մնաց միայն 2018թ աշխարհի բրոնզե մեդալակիր, իտալացի Մարկո Լոդադիոյից:

Արթուր Դավթյանը ազատ վարժությունում զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ ահա իր սիրած հենացատկում վստահ հաղթանակ տարավ՝ ցույց տալով չեմպիոնական արդյունք՝ 15.016 միավոր: Մեր մարմնամարզիկը 0,3 միավորով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված Դմիտրի Լանկինից, ինչը մեծ առավելություն է համարվում մարմնամարզությունում:  

Այդպիսով, Հայաստանի պատվիրակները Եվրոպական 2-րդ խաղերում ընդհանուր առմամբ նվաճեցին 11 մեդալ՝ 5 ոսկի, 3՝ արծաթ, 3՝ բրոնզ: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 12-րդ տեղը: