A
A
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնական կոչումներին ավելացրեց նաեւ Եվրոպական խաղերի չեմպիոնի տիտղոսը:
97 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը այսօր կայացած եզրափակիչ գոտեմարտում հանդիպեց բելառուսցի Ալեքսանդր Խրաբովիկի հետ: Արթուր Ալեքսանյանը ոչ մի շանս չտվեց մրցակցին եւ 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:
Նա, այդպիսով, նվաճեց թվով 4-րդ ոսկե մեդալը Հայաստանի համար: Մեդալների հաշվարկով մեր հավաքականը այժմ Հունգարիայի եւ Սլովենիայի հետ բաժանում է 12-14-րդ տեղերը: