Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chalyan 29,06,
A A
Սպորտ

Կարապետ Չալյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) հռչակվեց Եվրոպական խաղերի փոխչեմպիոն:

Մինսկում ընթացող խաղերի եզրափակիչ մարտում մեր ըմբիշը հանդիպեց Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Նա անվստահ անցկացրեց առաջին երեք րոպեն եւ զիջեց 0:5 հաշվով:

Երկրորդ մրցափուլում մեր ըմբիշը փորձեց ետ բերել կորցրածը, սակայն՝ ապարդյուն: Արդյունքում, Կարապետ Չալյանը պարտվեց 6:7 հաշվով եւ արժանացավ արծաթե մեդալի: