A
A
Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի եզրափակչի ուղեգիր նվաճեց
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կպայքարի Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։
2016թ օլիմպիական չեմպիոնը Մինսկում ընթացող երկրորդ խաղերի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ գոտեմարտում 3:1 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինին եւ մտավ եզրափակիչ։ Այստեղ մեր ըմբիշը կհանդիպի «գորգի տիրոջ»՝ բելառուսցի Ալեքսանդր Գրաբովիկի հետ։
Այսօր մրցահարթակ էր դուրս եկել նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), սակայն նա մեկնարկային գոտեմարտում պարտվել է ուկրաինացի Ժան Բելենյուկին եւ դուրս մնացել չեմպիոնական պայքարից։ Վերջինս դուրս է եկել եզրափակիչ, ուստի Մաքսիմ Մանուկյանը վաղը կմասնակցի սփոփիչ մրցաշարին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար։