Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Միաժամանակ երկու ակցիա՝ ՍԴ-ի դիմաց (տեսանյութ)

Այսօր Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա էին անում քաղաքացիների երկու խումբ: «Ադեկվադ» խմբի անդամներն ու Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մի խմբում էին, Քոչարյանին դեմ քաղաքացիները մյուս խմբում: Քանի որ, այդ երկու խմբերը պարբերաբար միմյանց հետ վիճում էին, ոստիկաններն այս անգամ ևս նրանց առանձնացրել էին և երկու խմբերի դիմաց պատ էին կազմել, որպեսզի բախումներ չլինեն:

Սակայն քոչարյանական խումբը պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում ոչ միայն ակցիայի մասնակիցների հասցեին, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրան աջակցողների և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հասցեին: Դա զայրացնում էր Քոչարյանին դեմ բողոքող քաղաքացիներին և վերջիններս էլ նմանատիպ ոճով արձագանքում էին իրենց վիրավորողներին: Որոշակի ժամանակ ՍԴ-ի մոտ կանգնելուց հետո քոչարյանականները երթով շարժվեցին դեպի ԱԺ, ընթացքում «հիշելով» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին: