Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Մանսուրյան
A A
Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի փառատոնը կֆինանսավորվի

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը դրամաշնորհ կստանա՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի իրականացման նպատակով:

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում 50 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը` 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ միջազգային փառատոնին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, մասնակցելու են այն մենակատարները և երաժիշտները, որոնք դրսում ներկայացնելու են Մանսուրյանի արվեստը:

Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում. «Արդեն կազմակերպչական աշխատանքները բավականին պատշաճ մակարդակով տարվում են, կարծում եմ, որ մեր մշակութային այս տարվա կյանքի բաղկացուցիչ մասն է լինելու, և երաժշտասեր քաղաքացիներն անպայման ակտիվ մասնակցություն կունենան»,-տեղեկացրեց նախարարը: