Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Վիգեն Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանիների փոխչեմպիոն (տեսանյութ)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

80 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը հաղթահարելով նախնական արգելքները, մտել էր եզրափակիչ, այստեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի Վասիլե Դանիել Կոյոկին եւ դարձել արծաթե մեդալակիր: 48 կգ քաշային Կարապետ Մանվելյանը 3-րդ տեղի համար մրցամարտում հաղթել է ուկրաինացի Անատոլի Կոտիկին եւ արժանացել բրոնզե մեդալի: Իսկ ահա Վարուժան Անտոնյանը (55 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) պարտություն են կրել 3-րդ տեղի համար գոտեմարտերում:

Այսօր Արմեն Հարությունյանը (51 կգ) կանցկացնի 3-րդ տեղի համար գոտեմարտ, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ) կմասնակցի սփոփիչ մրցամարտի: