Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert(1)
A A
Սպորտ

«Ալաշկերտի» մրցակիցը Եվրոպայի լիգայում դժգոհ է վիճակահանությունից

«Մակեդոնիա ԳՊ» ֆուտբոլային թիմի ավագ Բոբի Բոժինովսկին այսպես է մեկնաբանել Եվրոպայի լիգայի 2019-20թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի վիճակահանության արդյունքները, ըստ որի «Սկոպյեի առյուծները» մրցելու են Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» հետ:

«Անձամբ կուզեի, որ մեզ մրցակից բաժին ընկներ Լիտվայի «Ժալգիրիսը», ուստի ես դժգոհ եմ, որ հանդիպելու ենք հայկական թիմի հետ: Կարծում եմ, մենք հնարավորություն ունենք հաղթահարելու առաջին փուլի արգելքը: Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակցին, սակայն ցանկանում ենք հաջող հանդես գալ Եվրոպայում: Հույս ունեմ, որ մարզական բախտը կժպտա մեզ», - ասել է 38-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 2019-20թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի խաղերը կկայանան հուլիսի 11-ին եւ 18-ին: