Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2019-20թթ խաղարկության որակավորման 2-րդ փուլում կհանդիպի Շվեդիայի 2018թ չեմպիոն ԱԻԿ-ի հետ: Այդ մասին հայտնի դարձավ Նիոնում կայացած վիճակահանությունից հետո:

Ըստ նախնական տեղեկության, «Արարատ-Արմենիան» առաջին հանդիպումը կանցկացնի սեփական դաշտում, իսկ պատասխանը՝ մրցակցի հարկի տակ: Այս փուլի խաղերը կկայանան հուլիսի 9-10-ին եւ 16-17-ին:

Հավելենք, որ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ է մասնակցելու եվրոպական գավաթների մրցաշարին: