Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba(1)
A A
Սպորտ

Ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանը մտել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Իտալիայի Ֆաենցա քաղաքում այսօր մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Մրցումների առաջին օրը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հինգ պատվիրակներից եզրափակիչ փուլ մտավ միայն 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը կիսաեզրափակիչ մենամարտում 2:1 հաշվով դժվար հաղթանակ տարավ թուրք Ումութ Սելեմի նկատմամբ: Եզրափակիչում մեր ըմբիշը կմրցի ռումինացի Դանիել Կոջոկի հետ:

48 կգ քաշային Կարապետ Մանվելյանն ու 55 կգ քաշային Վարուժան Անտոնյանը, որոնք նույնպես հասան մինչեւ կիսաեզրափակիչ, զիջեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին չեմպիոնական մրցապայքարից: Նրանք վաղը 3-րդ տեղի համար մարտում կվիճարկեն բրոնզե մեդալները:

65 կգ քաշային Արման Խաճիկյանը եւ 110 կգ Ռազմիկ Քուրդյանը, չնայած անհաջողության մատնվեցին քառորդ եզրափակիչ փուլում, սակայն իրավունք ստացան մասնակցելու սփոփիչ մրցաշարերին, քանի որ նրանց հաղթած մրցակիցները մտել են եզրափակիչ: Նրանք նույնպես կպայքարեն բրոնզե պարգեւների համար: